-
Ռոմեացիներին 13
- 1 Ամէն անձ թող հպատակի իր վրայ եղած իշխանութիւններուն. որովհետեւ չկայ իշխանութիւն մը՝ որ Աստուծմէ չըլլայ, եւ անոնք որ կան՝ կարգուած են Աստուծմէ:
- 2 Հետեւաբար ո՛վ որ կ՚ընդդիմանայ իշխանութեան, կը դիմադրէ Աստուծոյ կարգադրութեան. եւ անոնք որ կը դիմադրեն՝ իրենք զիրենք կը դատապարտեն՝՝:
- 3 Քանի որ իշխանները՝ բարի գործերու համար վախ չեն ազդեր, հապա՝ չար գործերու: Ուստի կ՚ուզե՞ս չվախնալ իշխանութենէն. բարի՛ն գործէ, եւ գովեստ պիտի ընդունիս անկէ:
- 4 Որովհետեւ ան Աստուծոյ սպասարկուն է քեզի համար՝ որ բարի՛ն գործես. բայց եթէ չա՛րը գործես՝ վախցի՛ր, քանի որ զուր տեղը չէ որ սուր կը կրէ մէջքը. որովհետեւ Աստուծոյ սպասարկուն է, եւ վրէժխնդիր՝ բարկութիւն հասցնելու անոր վրայ՝ որ չարիք կը գործէ:
- 5 Ուստի հա՛րկ է հպատակիլ. ո՛չ միայն բարկութեան համար, այլ նաեւ խղճմտանքի համար:
- 6 Այս պատճառով է որ տուրք ալ կը վճարէք. որովհետեւ Աստուծոյ պաշտօնեաներն են՝ բուն այս բանին յատկացուած:
- 7 Ուրեմն հատուցանեցէ՛ք բոլորին ինչ որ կը պարտիք. որո՛ւն որ տուրք տրուելու է՝ տուրքը, որո՛ւն որ մաքս՝ մաքսը, որո՛ւն որ վախ՝ վախը, որո՛ւն որ պատիւ՝ պատիւը:
- 8 Ո՛չ մէկ պարտք ունեցէք ոեւէ մէկուն, բացի զիրար սիրելէ. որովհետեւ ո՛վ որ կը սիրէ ընկերը՝ գործադրած կ՚ըլլայ Օրէնքը:
- 9 Արդարեւ այն ըսուածը. «Շնութիւն մի՛ ըներ, սպանութիւն մի՛ ըներ, գողութիւն մի՛ ըներ, սուտ վկայութիւն մի՛ տար, մի՛ ցանկար», եւ եթէ կայ ուրիշ որեւէ պատուիրան՝ համառօտաբար կը բովանդակուի սա՛ խօսքին մէջ. «Սիրէ՛ ընկերդ քու անձիդ՝՝ պէս»:
- 10 Սէրը ո՛չ մէկ չարիք կը գործէ իր ընկերին. ուրեմն սէ՛րն է Օրէնքին գործադրութիւնը:
- 11 Նաեւ գիտնա՛նք ատենը՝ թէ արդէն ժամն է քունէն արթննալու, որովհետեւ հիմա մեր փրկութիւնը աւելի՛ մօտ է՝ քան երբ հաւատացինք:
- 12 Գիշերը շատ յառաջացած է, ու ցերեկը՝ մօտեցած. ուրեմն թօթափե՛նք խաւարին գործերը, ու հագնի՛նք լոյսին զրահը:
- 13 Վայելչութեա՛մբ ընթանանք, ինչպէս ցերեկ ատեն, ո՛չ թէ զեխութեամբ ու արբեցութեամբ, ո՛չ թէ խառնակ անկողինով եւ ցոփութեամբ, ո՛չ թէ կռիւով ու նախանձով.
- 14 հապա հագէ՛ք Տէր Յիսուս Քրիստոսը, եւ մի՛ մտադրէք մարմինին ցանկութիւնները գոհացնել:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.