-
Արատքիս 1
- 1 Յիսուս Քրիստոսի յայտնութիւնը, որ Աստուած տուաւ անոր՝ ցոյց տալու համար իր ծառաներուն ինչ որ պէտք է շուտով ըլլայ, եւ իր հրեշտակին միջոցով ղրկեց ու մատնանշեց իր Յովհաննէս ծառային,
- 2 որ վկայեց Աստուծոյ խօսքին եւ Յիսուս Քրիստոսի վկայութեան մասին, ամէն ինչի մասին՝ որ տեսաւ:
- 3 Երանի՜ անոր՝ որ կը կարդայ, ու անոնց՝ որ կը լսեն այս մարգարէութեան խօսքերը, եւ կը պահեն ինչ որ անոր մէջ գրուած է. որովհետեւ ատենը մօտ է:
- 4 Յովհաննէս՝ եօթը եկեղեցիներուն, որոնք Ասիայի մէջ են. շնորհք ու խաղաղութիւն ձեզի անկէ՝ որ է, որ էր եւ որ պիտի գայ, ու եօթը Հոգիներէն՝ որոնք անոր գահին առջեւ են,
- 5 եւ Յիսուս Քրիստոս հաւատարիմ վկայէն, որ մեռելներուն անդրանիկն է ու երկրի թագաւորներուն իշխանը: Անոր՝ որ սիրեց մեզ, իր արիւնով լուաց մեզ մեր մեղքերէն,
- 6 եւ թագաւորներ ու քահանաներ ըրաւ մեզ՝ Աստուծոյ եւ իր Հօր համար, անոր փա՜ռք ու զօրութի՜ւն դարէ դար՝՝: Ամէն:
- 7 Ահա՛ ամպերով կու գայ, եւ ամէն աչք պիտի տեսնէ զայն. նաեւ անոնք՝ որ խոցեցին զայն: Երկրի բոլոր տոհմերը պիտի հեծեծեն անոր վրայ: Այո՛. ամէն:
- 8 «Ե՛ս եմ Ալֆան ու Օմեղան», կ՚ըսէ Տէր (Աստուած), ա՛ն՝ որ է, որ էր եւ որ պիտի գայ, Ամենակալը:
- 9 Ես՝ Յովհաննէս, ձեր եղբայրը եւ հաղորդակիցը Յիսուս Քրիստոսի տառապանքին, թագաւորութեան ու համբերութեան, Պատմոս կոչուած կղզին էի՝ Աստուծոյ խօսքին համար եւ Յիսուս Քրիստոսի վկայութեան համար:
- 10 Կիրակի օրը լեցուեցայ Հոգիով, ու ետեւէս լսեցի հզօր ձայն մը՝ փողի ձայնի պէս, որ կ՚ըսէր.
- 11 «Ինչ որ կը տեսնես՝ գրէ՛ գիրքի մը մէջ, ու ղրկէ՛ զայն եօթը եկեղեցիներուն՝ որոնք Եփեսոսի, Զմիւռնիայի, Պերգամոնի, Թիւատիրի, Սարդիկէի, Ֆիլատելֆիայի եւ Լաւոդիկէի մէջ են»:
- 12 Դարձայ տեսնելու այն ձայնը՝ որ կը խօսէր ինծի: Երբ դարձայ՝ տեսայ եօթը ոսկիէ աշտանակներ,
- 13 ու եօթը աշտանակներուն մէջտեղ՝ մէկը, մարդու Որդիին նման, մինչեւ ոտքերը երկարող պատմուճան մը հագած եւ կուրծքին վրայ ոսկիէ գօտի մը կապած:
- 14 Անոր գլուխն ու մազերը՝ բուրդի պէս ճերմակ էին, ձիւնի պէս ճերմակ. աչքերը՝ կրակի բոցի պէս էին,
- 15 ոտքերը՝ ոսկեպղինձի նման, որպէս թէ հնոցի մէջ բոցավառած, ու ձայնը՝ յորդառատ ջուրերու ձայնին պէս:
- 16 Իր աջ ձեռքին մէջ ունէր եօթը աստղ, բերանէն սրած երկսայրի թուր մը կ՚ելլէր, եւ դէմքը արեւի պէս էր՝ երբ կը փայլի իր զօրութեամբ:
- 17 Երբ տեսայ զայն, անոր ոտքը ինկայ՝ մեռելի պէս. իսկ ան՝ իր աջ ձեռքը դրաւ իմ վրաս ու ըսաւ ինծի. «Մի՛ վախնար. ե՛ս եմ Առաջինը եւ Վերջինը:
- 18 Ես ա՛ն եմ ՝ որ կ՚ապրի՛. ես մեռած էի, ու ահա՛ կ՚ապրի՛մ դարէ դար. ե՛ս ունիմ մահուան եւ դժոխքին բանալիները:
- 19 (Ուստի) գրէ՛ ինչ որ տեսար, թէ՛ ինչ որ կայ, թէ՛ ինչ որ պիտի ըլլայ ասկէ ետք:
- 20 Ահա՛ւասիկ խորհուրդը եօթը աստղերուն՝ որ իմ աջ ձեռքիս մէջ տեսար, ու եօթը ոսկիէ աշտանակներուն.- այդ եօթը աստղերը՝ եօթը եկեղեցիներուն հրեշտակներն են, իսկ եօթը աշտանակները եօթը եկեղեցիներն են»:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.