-
Ռոմեացիներին 5
- 1 Ուրեմն մենք՝ հաւատքով արդարացած ըլլալով՝ խաղաղութիւն ունինք Աստուծոյ հետ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով:
- 2 Անով նաեւ արտօնութիւն ունեցանք հաւատքով մօտենալու այս շնորհքին՝ որուն մէջ կեցած ենք, եւ կը պարծենանք Աստուծոյ փառքին յոյսով:
- 3 Ո՛չ միայն այսքան, հապա կը պարծենանք տառապանքներու մէջ ալ. որովհետեւ գիտենք թէ տառապանքը կ՚իրագործէ համբերութիւն,
- 4 համբերութիւնը՝ փորձառութիւն, ու փորձառութիւնը՝ յոյս.
- 5 եւ յոյսը ամօթահար չ՚ըներ, որովհետեւ Աստուծոյ սէրը մեր սիրտերուն մէջ սփռուած է Սուրբ Հոգիին միջոցով՝ որ տրուեցաւ մեզի:
- 6 Արդարեւ մինչ մենք տակաւին տկար էինք, յարմար ժամանակին՝ Քրիստոս մեռաւ ամբարիշտներուն համար.
- 7 հազիւ թէ արդարի մը համար մէկը ուզէ մեռնիլ, (թերեւս բարի մարդու մը համար մէկը յօժարի մեռնիլ,)
- 8 մինչդեռ Աստուած մեզի հանդէպ ունեցած իր սէրը ապացուցանեց այն իրողութեամբ, որ երբ տակաւին մեղաւոր էինք՝
- 9 Քրիստոս մեռաւ մեզի համար. ուրեմն հիմա որ արդարացանք իր արիւնով, ո՜րչափ աւելի բարկութենէն պիտի փրկուինք իրմով:
- 10 Որովհետեւ եթէ մեր թշնամի եղած ատենը հաշտուեցանք Աստուծոյ հետ իր Որդիին մահով, ո՜րչափ աւելի մեր հաշտուած ատենը պիտի փրկուինք անոր կեանքով:
- 11 Եւ ո՛չ միայն ասիկա, այլ նաեւ կը պարծենանք Աստուծմով՝ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով, որով հիմա ստացանք հաշտութիւնը:
- 12 Ուստի ինչպէս մէկ մարդով մեղքը աշխարհ մտաւ, ու մեղքով՝ մահը, եւ այնպէս՝ մահը փոխանցուեցաւ բոլոր մարդոց, քանի որ բոլորն ալ մեղանչեցին.
- 13 (որովհետեւ մինչեւ Օրէնքին տրուիլը՝ աշխարհի մէջ մեղք կար, բայց մեղք չէր վերագրուեր՝ երբ Օրէնք չկար:
- 14 Սակայն մահը թագաւորեց Ադամէն մինչեւ Մովսէս, նոյնիսկ Ադամի օրինազանցութեան նման չմեղանչողներուն վրայ. ինք նախատիպն էր անոր՝ որ յետոյ պիտի գար:
- 15 Բայց շնորհը յանցանքին պէս չէ. որովհետեւ եթէ մէկին յանցանքով շատեր մեռան, ա՛լ ո՜րչափ աւելի շատերուն վրայ առատացաւ Աստուծոյ շնորհքը, եւ պարգեւը՝ որ շնորհուեցաւ մէկ մարդու՝ Յիսուս Քրիստոսի միջոցով:
- 16 Եւ պարգեւը այնպէս չէ, ինչպէս մէկ մեղանչողին պատահածը. որովհետեւ դատաստանը մէկին մեղքով դատապարտութեան մատնեց, բայց շնորհը շատ յանցանքներէ արդարութեան առաջնորդեց:
- 17 Քանի որ եթէ մէկ մարդու յանցանքով՝ մահը թագաւորեց այդ մէկով, ո՜րչափ աւելի անոնք՝ որ կը ստանան շնորհքի ու արդարութեան պարգեւին առատութիւնը, կեանքի մէջ պիտի թագաւորեն միակ Յիսուս Քրիստոսի միջոցով:)
- 18 Ուրեմն, ինչպէս բոլոր մարդոց դատապարտութեան վճիռ տրուեցաւ մէկին յանցանքով, այնպէս ալ բոլոր մարդոց կեանք տուող արդարութիւն շնորհուեցաւ մէկին արդարութեամբ:
- 19 Որովհետեւ ինչպէս շատեր մեղաւոր եղան մէկ մարդու անհնազանդութեամբ, այնպէս շատեր արդար պիտի ըլլան մէկին հնազանդութեամբ:
- 20 Սակայն Օրէնքը ներս սպրդեցաւ՝ որպէսզի յանցանքը աւելնայ. բայց հոն՝ ուր մեղքը աւելցաւ, շնորհքը չափազանց առատացաւ:
- 21 Որպէսզի՝ ինչպէս մեղքը թագաւորեց մինչեւ մահ, այնպէս ալ շնորհքը թագաւորէ արդարութեամբ՝ մինչեւ յաւիտենական կեանք, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.