-
1 Յովհաննէս 4
- 1 Սիրելինե՛ր, մի՛ հաւատաք ամէն հոգիի, հապա քննեցէ՛ք հոգիները՝ թէ արդեօք Աստուծմէ՛ են. որովհետեւ շատ սուտ մարգարէներ երեւան ելած են աշխարհի մէջ:
- 2 Սա՛պէս կը ճանչնաք Աստուծոյ Հոգին.- ամէն հոգի որ կը դաւանի թէ Յիսուս Քրիստոս մարմինով եկաւ, Աստուծմէ է.
- 3 իսկ ամէն հոգի որ չի դաւանիր թէ Յիսուս Քրիստոս մարմինով եկաւ, Աստուծմէ չէ. եւ ա՛յս է Նեռի հոգին, որուն մասին լսեցիք թէ պիտի գայ, ու արդէն աշխարհի մէջ է:
- 4 Դուք Աստուծմէ էք, որդեակնե՛ր, եւ յաղթեցիք անոնց. որովհետեւ ա՛ն որ ձեր մէջ է՝ աւելի մեծ է, քան ա՛ն՝ որ աշխարհի մէջ է:
- 5 Անոնք աշխարհէն են. ուստի կը խօսին աշխարհի մասին, եւ աշխարհը մտիկ կ՚ընէ անոնց:
- 6 Իսկ մենք Աստուծմէ ենք. ա՛ն որ կը ճանչնայ Աստուած՝ մտիկ կ՚ընէ մեզի, ա՛ն որ Աստուծմէ չէ՝ մտիկ չ՚ըներ մեզի: Ասո՛վ կը գիտնանք ճշմարտութեան Հոգին ու մոլորութեան հոգին:
- 7 Սիրելինե՛ր, սիրե՛նք զիրար, քանի որ սէրը Աստուծմէ է: Ո՛վ որ կը սիրէ՝ ծնած է Աստուծմէ ու կը ճանչնայ Աստուած:
- 8 Ա՛ն որ չի սիրեր՝ չի ճանչնար Աստուած, որովհետեւ Աստուած սէր է:
- 9 Աստուծոյ սէրը սա՛պէս բացայայտուեցաւ մեզի հանդէպ. Աստուած աշխարհ ղրկեց իր միածին Որդին, որպէսզի ապրինք անոր միջոցով:
- 10 Սէրը ասո՛ր մէջ է. ո՛չ թէ մենք սիրեցինք Աստուած, հապա ա՛ն սիրեց մեզ եւ ղրկեց իր Որդին՝ իբր քաւութիւն մեր մեղքերուն:
- 11 Սիրելինե՛ր, եթէ Աստուած ա՛յսպէս սիրեց մեզ, մենք ալ պարտաւոր ենք սիրել զիրար:
- 12 Ո՛չ մէկը երբեք տեսած է Աստուած: Եթէ սիրենք զիրար, Աստուած կը բնակի մեր մէջ ու անոր սէրը կատարեալ է:
- 13 Ան իր Հոգիէն տուաւ մեզի. ասո՛վ գիտենք թէ մենք կը բնակինք անոր մէջ, ան ալ՝ մեր մէջ:
- 14 Ու մենք տեսանք եւ կը վկայենք թէ Հայրը ղրկեց իր Որդին իբր աշխարհի Փրկիչ:
- 15 Ո՛վ որ կը դաւանի թէ Յիսուս Աստուծոյ Որդին է, Աստուած կը բնակի անոր մէջ, ան ալ՝ Աստուծոյ մէջ:
- 16 Մենք գիտցանք Աստուծոյ մեզի հանդէպ ունեցած սէրը, ու հաւատացինք: Աստուած սէր է. ա՛ն որ կը բնակի սիրոյ մէջ՝ կը բնակի Աստուծոյ մէջ, եւ Աստուած՝ անոր մէջ:
- 17 Ինչպէս ի՛նք է, նոյնպէս մե՛նք ենք այս աշխարհի մէջ. ասո՛վ մեր սէրը կատարեալ է, որպէսզի համարձակութիւն ունենանք դատաստանին օրը:
- 18 Սիրոյ մէջ վախ չկայ, հապա կատարեալ սէրը կը վտարէ վախը. որովհետեւ վախը կ՚ենթադրէ պատուհաս: Ուստի ո՛վ որ կը վախնայ՝ կատարեալ չէ սիրոյ մէջ:
- 19 Մենք կը սիրենք զայն, որովհետեւ նախ ա՛ն սիրեց մեզ:
- 20 Եթէ մէկը ըսէ. «Ես կը սիրեմ Աստուած», եւ ատէ իր եղբայրը, ստախօս է. որովհետեւ ա՛ն որ չի սիրեր իր եղբայրը՝ որ կը տեսնէ, ի՞նչպէս կրնայ սիրել Աստուած՝ որ չի տեսներ:
- 21 Եւ սա՛ պատուիրանը ունինք անկէ. «Ո՛վ որ կը սիրէ Աստուած, թող սիրէ նաեւ իր եղբայրը»:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.