-
Մատթեայիս 15
- 1 Այն ատեն Յիսուսի եկան դպիրներ ու Փարիսեցիներ, որոնք Երուսաղէմէն էին, եւ ըսին.
- 2 «Ինչո՞ւ քու աշակերտներդ զանց կ՚ընեն նախնիքներուն աւանդութիւնը, քանի որ չեն լուար իրենց ձեռքերը՝ երբ հաց կ՚ուտեն»:
- 3 Ինք ալ պատասխանեց անոնց. «Հապա դո՛ւք ինչո՞ւ զանց կ՚ընէք Աստուծոյ պատուիրանը՝ ձեր աւանդութեան պատճառով:
- 4 Արդարեւ Աստուած պատուիրեց. “Պատուէ՛ հայրդ ու մայրդ.
- 5 եւ ո՛վ որ անիծէ իր հայրը կամ մայրը, մահո՛վ թող վախճանի”:
- 6 Բայց դուք կ՚ըսէք. “Ո՛վ որ իր հօր կամ մօր ըսէ թէ "ի՛նչ օգուտ որ պիտի ստանաս ինձմէ՝ Աստուծոյ տալիք ընծայ է", եւ իր հայրը կամ մայրը չպատուէ՝ ազատ է”: Ա՛յսպէս՝ անվաւեր դարձուցած էք Աստուծոյ պատուիրանը՝ ձեր աւանդութեան պատճառով:
- 7 Կեղծաւորնե՛ր, Եսայի ճի՛շդ մարգարէացաւ ձեր մասին՝ ըսելով.
- 8 “Այս ժողովուրդը միայն շրթունքո՛վ կը պատուէ զիս, բայց իրենց սիրտը հեռու է ինձմէ.
- 9 եւ պարապ տեղը կը պաշտեն զիս՝ մարդոց պատուէրները սորվեցնելով իբր վարդապետութիւն”»:
- 10 Եւ բազմութիւնը կանչելով իրեն՝ ըսաւ անոնց. «Լսեցէ՛ք ու հասկցէ՛ք.
- 11 ո՛չ թէ ինչ որ կը մտնէ բերանը՝ կը պղծէ մարդը, հապա ինչ որ կ՚ելլէ բերանէն՝ անիկա՛ կը պղծէ մարդը»:
- 12 Այն ատեն իր աշակերտները մօտեցան եւ ըսին իրեն. «Գիտե՞ս թէ Փարիսեցիները գայթակղեցան, երբ լսեցին այդ խօսքը»:
- 13 Ան ալ պատասխանեց. «Ամէն տունկ՝ որ իմ երկնաւոր Հայրս չէ տնկած, պիտի խլուի:
- 14 Թողուցէ՛ք զանոնք. իրենք կոյր են, ու կոյրերու առաջնորդ: Եթէ կոյրը առաջնորդէ կոյրը, երկուքն ալ փոսը պիտի իյնան»:
- 15 Պետրոս ըսաւ անոր. «Բացատրէ՛ մեզի այս առակը»:
- 16 Յիսուս ըսաւ. «Դո՞ւք ալ տակաւին անխելք էք.
- 17 չէ՞ք հասկնար թէ ամէն ինչ որ կը մտնէ բերանը, կը պարունակուի փորին մէջ, ու կը ձգուի արտաքնոցը:
- 18 Իսկ ինչ որ բերանէն դուրս կ՚ելլէ՝ սիրտէ՛ն յառաջ կու գայ, եւ անիկա՛ կը պղծէ մարդը:
- 19 Որովհետեւ սիրտէ՛ն կ՚ելլեն չար մտածումներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ ու հայհոյութիւններ:
- 20 Ասո՛նք են որ կը պղծեն մարդը, բայց անլուայ ձեռքով հաց ուտելը՝ չի պղծեր մարդը»:
- 21 Յիսուս անկէ մեկնելով՝ գնաց Տիւրոսի ու Սիդոնի երկրամասերը:
- 22 Եւ ահա՛ քանանացի կին մը, այդ հողամասերէն ելած, կը պոռար անոր. «Ողորմէ՜ ինծի, Տէ՛ր, Դաւիթի՛ որդի, աղջիկս սաստիկ կը չարչարուի դեւէն»:
- 23 Ինք ո՛չ մէկ խօսքով պատասխանեց անոր. իսկ իր աշակերտները մօտենալով՝ կը թախանձէին իրեն ու կ՚ըսէին. «Արձակէ՛ զայն, որովհետեւ կ՚աղաղակէ մեր ետեւէն»:
- 24 Ինք ալ պատասխանեց. «Ես ղրկուեցայ միայն Իսրայէլի տան կորսուած ոչխարներուն»:
- 25 Բայց անիկա եկաւ, երկրպագեց անոր եւ ըսաւ. «Տէ՛ր, օգնէ՛ ինծի»:
- 26 Ան ալ պատասխանեց. «Լաւ չէ առնել զաւակներուն հացը ու նետել շուներուն»:
- 27 Անիկա ալ ըսաւ. «Այո՛, Տէ՛ր. սակայն շուները կը կերակրուին իրենց տիրոջ սեղանէն ինկած փշրանքներով»:
- 28 Այն ատեն Յիսուս պատասխանեց անոր. «Ո՛վ կին, մեծ է հաւատքդ. թող ըլլայ քեզի՝ ի՛նչ որ կ՚ուզես»: Եւ նոյն ժամուն անոր աղջիկը բժշկուեցաւ:
- 29 Յիսուս անկէ մեկնեցաւ. երբ Գալիլեայի ծովեզերքը հասաւ՝ լեռը ելլելով նստաւ:
- 30 Ու մեծ բազմութիւններ եկան իրեն, որոնք ունէին իրենց հետ կաղեր, կոյրեր, համրեր, հաշմանդամներ եւ շատ ուրիշներ, ու ձգեցին զանոնք Յիսուսի ոտքը: Ան ալ բուժեց զանոնք.
- 31 այնպէս որ բազմութիւնը զմայլեցաւ՝ տեսնելով որ համրերը կը խօսէին, հաշմանդամները կը բժշկուէին, կաղերը կը քալէին եւ կոյրերը կը տեսնէին. ու կը փառաբանէին Իսրայէլի Աստուածը:
- 32 Յիսուս՝ քովը կանչելով իր աշակերտները՝ ըսաւ. «Կը գթամ այդ բազմութեան վրայ, որովհետեւ արդէն երեք օրէ ի վեր քովս են, եւ ուտելիք ոչի՛նչ ունին: Չեմ ուզեր անօթի արձակել զանոնք, որպէսզի ճամբան չպարտասին»:
- 33 Աշակերտները ըսին անոր. «Մենք անապատին մէջ ուրկէ՞ պիտի ունենանք այնչափ հաց, որ կշտացնենք ա՛յսչափ մեծ բազմութիւն մը»:
- 34 Յիսուս ըսաւ անոնց. «Քանի՞ նկանակ ունիք»: Անոնք ալ ըսին. «Եօթը, ու քանի մը մանր ձուկ»:
- 35 Հրամայեց բազմութեան՝ որ նստին գետինին վրայ:
- 36 Առաւ եօթը նկանակներն ու ձուկերը, շնորհակալ եղաւ, կտրեց եւ տուաւ աշակերտներուն, աշակերտներն ալ՝ բազմութեան:
- 37 Բոլորը կերան ու կշտացան, եւ վերցնելով աւելցած բեկորները՝ եօթը զամբիւղ լեցուցին:
- 38 Անոնք որ կերան՝ չորս հազար այր մարդիկ էին, կիներէն ու մանուկներէն զատ:
- 39 Երբ արձակեց բազմութիւնը, նաւ մտաւ եւ գնաց Մագդաղայի հողամասը:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.