-
2 Պետրոս 2
- 1 Բայց նաեւ սուտ մարգարէներ կային ժողովուրդին մէջ, ինչպէս ձեր մէջ ալ պիտի ըլլան սուտ վարդապետներ, որոնք գաղտնի պիտի ներմուծեն կորստաբեր հերձուածներ, եւ ուրանալով զիրենք գնող Տէրը՝ արագահաս կորուստ պիտի բերեն իրենց վրայ:
- 2 Շատեր պիտի հետեւին անոնց կորստաբեր ճամբաներուն՝՝, եւ անոնց պատճառով ճշմարտութեան ճամբան պիտի հայհոյուի:
- 3 Անոնք ագահութեամբ ու շինծու խօսքերով պիտի շահագործեն ձեզ. սակայն անոնց դատաստանը՝ վաղուց պատրաստ ըլլալով՝ անգործ չէ, եւ անոնց կորուստը չի մրափեր:
- 4 Արդարեւ Աստուած չխնայեց մեղանչած հրեշտակներուն, հապա նետեց տարտարոսը ու մատնեց մթութեան կապանքներուն՝ դատաստանի վերապահելու համար:
- 5 Նաեւ չխնայեց նախկին աշխարհին. բայց պահեց Նոյը՝ ութերորդ անձը, արդարութեան քարոզիչը, երբ ջրհեղեղը բերաւ ամբարիշտներու աշխարհին վրայ:
- 6 Մոխիրի վերածելով Սոդոմի ու Գոմորի քաղաքները՝ դատապարտեց զանոնք կործանումով, եւ օրինակ դարձուց յետագայ ամբարիշտներուն.
- 7 սակայն ազատեց արդար Ղովտը, որ ընկճուած էր անօրէններուն շուայտ վարքէն:
- 8 (Որովհետեւ անոնց մէջ բնակող այդ արդարը, տեսնելով ու լսելով անոնց անօրէն գործերը, օրէ օր կը տանջէր իր արդար անձը:)
- 9 Տէրը գիտէ բարեպաշտները ազատել փորձութենէ, եւ անարդարները վերապահել դատաստանի օրուան՝ պատուհասի համար.
- 10 մա՛նաւանդ անոնք՝ որ կ՚ընթանան մարմինի ետեւէն՝ պղծութեան ցանկութեամբ, ու կ՚արհամարհեն տէրութիւնը: Յանդուգն եւ ինքնահաւան ըլլալով՝ չեն դողար փառաւորներուն հայհոյելով,
- 11 մինչդեռ հրեշտակները՝ որ անոնցմէ աւելի մեծ են ոյժով ու կարողութեամբ՝ Տէրոջ առջեւ հայհոյալից դատավճիռ չեն արձակեր՝՝ անոնց դէմ:
- 12 Իսկ ասոնք կը հայհոյեն իրենց չգիտցած բաները. սակայն բնութեան անբան կենդանիներուն պէս, (որոնք եղած են որսի եւ ապականութեան համար,) պիտի ապականին իրե՛նց ապականութեան մէջ,
- 13 ստանալով անիրաւութեան վարձատրութիւնը: Ասոնք ցերեկուան մէջ եղած հեշտանքը հաճոյք կը համարեն: Բիծ ու արատ են, զուարճանալով իրենց խաբէութիւններով՝ մինչ խրախճանք կ՚ընեն ձեզի հետ:
- 14 Շնութեամբ լի աչքեր ունին, որոնք երբեք չեն դադրիր մեղանչելէ՝ խաբելով անհաստատ անձերը: Ագահութեան վարժուած սիրտ ունին, եւ անիծեալ զաւակներ են:
- 15 Ուղիղ ճամբան ձգելով մոլորեցան՝ հետեւելով Բէովրեան Բաղաամի ճամբային, որ սիրեց անիրաւութեան վարձքը.
- 16 բայց կշտամբուեցաւ իր օրինազանցութեան համար, երբ մունջ էշը՝ խօսելով մարդկային ձայնով՝ արգիլեց մարգարէին անմտութիւնը:
- 17 Ասոնք անջուր աղբիւրներ են, ու փոթորիկէն քշուած ամպեր, որոնց վերապահուած է խաւարին մթութիւնը յաւիտեան:
- 18 Քանի որ երբ կը խօսին ունայնութեան յոխորտաբանութիւններ, մարմինի ցանկութիւններով, ցոփութիւններով կը խաբեն անո՛նք՝ որ հազիւ փախեր էին մոլորութեան մէջ ընթացողներէն:
- 19 Ազատութիւն կը խոստանան անոնց, մինչդեռ իրե՛նք ստրուկներ են ապականութեան. որովհետեւ մէկը ինչ բանէ որ պարտուի, ստրուկ կ՚ըլլայ անոր:
- 20 Արդարեւ եթէ իրենք, փախչելէ ետք աշխարհի պղծութիւններէն՝ Տէր ու Փրկիչ Յիսուս Քրիստոսի ճանաչումով, դարձեալ կաշկանդուին ու պարտուին անոնցմէ, իրենց վախճանը աւելի գէշ կ՚ըլլայ առաջին վիճակէն:
- 21 Որովհետեւ աւելի լաւ կ՚ըլլար իրենց՝ որ բնա՛ւ չգիտնային արդարութեան ճամբան, քան թէ՝ գիտնալէ ետք՝ հեռանային իրենց աւանդուած սուրբ պատուիրանէն:
- 22 Սակայն իրենց պատահեցաւ ինչ որ ճշմարիտ առակը կ՚ըսէ. «Շունը կը վերադառնայ իր փսխածին, ու լուացուած խոզը՝ ցեխին մէջ թաւալելու»:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.