-
Գործուներ 24
- 1 Հինգ օր ետք, Անանիա քահանայապետը՝ երէցներուն եւ Տերտիւղոս անունով ճարտասանի մը հետ իջաւ, ու յայտնեցին կառավարիչին իրենց ամբաստանութիւնը՝ Պօղոսի դէմ:
- 2 Երբ կանչեցին զայն, Տերտիւղոս սկսաւ ամբաստանել եւ ըսել. «Որովհետեւ խոր խաղաղութիւն կը վայելենք քու միջոցովդ, ու բարեբաստիկ կարգադրութիւններ եղած են այս ազգին՝ քու կանխամտածութեամբդ,
- 3 ամէն ատեն եւ ամէն տեղ կ՚ընդունինք զանոնք ամբողջ շնորհակալութեամբ, պատուակա՛ն Փելիքս:
- 4 Բայց որպէսզի ա՛լ աւելի չձանձրացնեմ քեզ, կ՚աղաչե՛մ, քու ներողամտութեամբդ մտի՛կ ըրէ մեզի. համառօտաբար պիտի խօսինք:
- 5 Մենք գտանք թէ այս մարդը ժանտախտ մըն է. ապստամբութեան կը մղէ ամբողջ երկրագունդին բոլոր Հրեաները, ու պարագլուխն է Նազովրեցիներու աղանդին:
- 6 Ան նոյնիսկ փորձեց տաճարը սրբապղծել. ուստի բռնեցինք զայն եւ ուզեցինք դատել մեր Օրէնքին համաձայն:
- 7 Բայց Լիւսիաս հազարապետը եկաւ, մեծ բռնութեամբ առաւ զայն մեր ձեռքէն,
- 8 ու հրամայեց զայն ամբաստանողներուն որ գան քեզի: Դուն ինքդ հարցաքննելով զինք՝ պիտի կարենաս գիտնալ այն բոլոր բաները, որոնց համար մենք կ՚ամբաստանենք զայն»:
- 9 Հրեաներն ալ միաձայնեցան, հաւաստելով թէ այդ բաները ա՛յդպէս են:
- 10 Երբ կառավարիչը նշան ըրաւ իրեն՝ որ խօսի, Պօղոս պատասխանեց. «Գիտնալով որ շատ տարիներէ ի վեր դուն այս ազգին դատաւորն ես, աւելի սիրայօժարութեամբ կը ջատագովեմ զիս.
- 11 որովհետեւ կրնա՛ս գիտնալ թէ ես տասներկու օրէն աւելի չէ որ բարձրացայ Երուսաղէմ՝ երկրպագելու:
- 12 Զիս երբե՛ք չգտան՝ ոեւէ մէկուն հետ վիճաբանելու կամ բազմութիւն մէկտեղելու ատեն, ո՛չ տաճարին, ո՛չ ժողովարաններուն,
- 13 ո՛չ քաղաքին մէջ. ո՛չ ալ կրնան ապացուցանել այն բաները, որոնց համար հիմա կ՚ամբաստանեն զիս:
- 14 Բայց սա՛ կը դաւանիմ քու առջեւդ՝՝, թէ կը պաշտեմ իմ հայրերուս Աստուածը այն ճամբային համաձայն՝ որ իրենք կը կոչեն հերձուած, հաւատալով Օրէնքին ու Մարգարէներուն մէջ գրուած բոլոր բաներուն:
- 15 Յոյս ունիմ Աստուծոյ վրայ, ինչպէս ասո՛նք ալ ակնկալութիւն ունին, թէ մեռելներուն յարութիւն պիտի ըլլայ, թէ՛ արդարներուն եւ թէ անարդարներուն:
- 16 Ուստի այս բանին համար ես ճիգ կը թափեմ, որ ամէն ատեն ունենամ անսայթաք խղճմտանք մը՝ Աստուծոյ ու մարդոց առջեւ:
- 17 Ուրեմն ես՝ շատ տարիներ ետք՝ եկայ ողորմութիւններ բերելու իմ ազգիս, նաեւ ընծաներ:
- 18 Այսպէս՝ քանի մը ասիացի Հրեաներ գտան զիս տաճարին մէջ՝ մաքրագործուած, առանց բազմութեան կամ աղմուկի.
- 19 պէտք էր որ անո՛նք գային առջեւդ եւ ամբաստանէին, եթէ ունէին ինծի դէմ ըսելիք բան մը:
- 20 Կամ թէ ասոնք՝ իրե՛նք թող ըսեն, ի՞նչ անիրաւութիւն գտան իմ վրաս՝ երբ կայնած էի ատեանին առջեւ:
- 21 Թերեւս միայն սա՛ մէկ աղաղակս, որ բարձրացուցի երբ իրենց մէջ կայնած էի. «Մեռելներու յարութեա՛ն համար ես այսօր ձեզմէ կը դատուիմ»:
- 22 Փելիքս յետաձգեց անոնց հարցը, որովհետեւ ճշգրիտ տեղեկութիւն ունէր այդ ճամբային մասին, եւ ըսաւ. «Երբ Լիւսիաս հազարապետը հոս իջնէ, պիտի քննեմ ձեր գործը»:
- 23 Ու հրամայեց հարիւրապետին որ պահէ զայն, բայց անդորրութիւն տայ եւ իրեններէն ո՛չ մէկը արգիլէ՝ սպասաւորելու անոր կամ երթալու անոր քով:
- 24 Քանի մը օր ետք, Փելիքս եկաւ իր Դրուսիղա կնոջ հետ՝ որ Հրեայ էր, կանչեց Պօղոսը, եւ լսեց անկէ Քրիստոս Յիսուսի վրայ եղած հաւատքի մասին:
- 25 Երբ ան կը խօսէր արդարութեան, ժուժկալութեան ու գալիք դատաստանին մասին, Փելիքս՝ ահաբեկած՝ պատասխանեց. «Գնա՛ հիմա, ու երբ ատեն ունենամ՝ կը կանչեմ քեզ»:
- 26 Նաեւ յոյս ունէր որ Պօղոս իրեն դրամ տայ. ուստի յաճախ կը կանչէր զայն եւ կը խօսակցէր անոր հետ:
- 27 Բայց երբ երկու տարի անցաւ, Փելիքսի յաջորդեց Պորկիոս Փեստոս. Փելիքս ալ՝ ուզելով շնորհք ընել Հրեաներուն՝ կապուած ձգեց Պօղոսը:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.